Արտակ Էլօղլյան,
Գործընկեր, Ընդհանուր կառավարում

Պրն․ Էլօղլյանը ղեկավարում է ՍՊԵԿՏՐՈՒՄ ԳՐՈՒՊԸ, որը միավորում է ՍՊԵԿՏՐՈՒՄ ՍՈԼՈՒՇՆԶ ներդրումային-բանկային խորհրդատվական ընկերությունը և ՍՊԵԿՏՐՈՒՄ ՊՐՈՋԵՔԹՍ ծրագրերի կառավարման ընկերությունը։
Արտակ Էլօղլյանը ավելի քան 20-ամյա փորձառություն ունի ներդրումային-բանկային ծառայությունների, ֆինանսների կառավարման և ծրագրերի կառավարման բնագավառներում։
Նա ղեկավարել է ծրագրեր տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ շինարարությունը, ֆինանսաբանկային հատվածը, սննդի արդյունաբերությունը, անշարժ գույքի կառավարումը և տուրիզմը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առեվտուրը, հիդրոէներգետիկան, տրանսպորտը և մեդիան։
Իր մասնագիտական կարիերայի ընթացքում նա աշխատել է միջազգային ֆինանսական և ներդրումային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանյան և Ռուսաստանյան ձեռնարկությունների բարձրագույն ղեկավարության հետ։
2008թ․-2016թթ․ պրն․ Էլօղլյանը աշխատել է Հայաստանի խոշորագույն ներդրումային և առևտրային բանկում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, որտեղ ղեկավարել է Ներդրումային բանկային ծառայության բաժինը։ Մինչ այդ, նա աշխատել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի մի շարք խորհրդատվական ընկերություններում, (Chemonics Intl., PA Consulting, IBTCI Intl., CNA Veneto)՝ Համաշխարհային Բանկի Մասնավոր Հատվածի Զարգացման Գործակալության (ARIA) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ծրագրերի շրջանակում։ Ի լրումն, նա աշխատել է նաև Ռուսաստանում ստրատեգիական խորհրդատվության բնագավառում և իրականացրել է խորհրդատվական ծրագրեր Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Պրն․ Էլօողլյանը ավարտել է Քեմբրիջի Համալսարանի (Մեծ Բրիտանիա) Կառավարման և Գործադիր Ղեկավարման Ծրագիրը։ Նա Գործարար Կառավարման Մագիստրոսի (МВА) տիտղոս է ստացել Ինդիանայի Փենսիլվանիա Համալսարանից (ԱՄՆ), ինչպես նաև ավարտել է Երեվանի Պետական Համալսարանի Միջազգային Տնտեսական Հարաբերություններ ֆակուլտետը։ Նա Երդվյալ Արտոնագրված Հաշվապահների Ասոցիացիայի (АССА) ոչ լիիրավ անդամ է։ Պրն․ Էլօողլյանը հանդիասանում է «Հայաստան՝ տնեսություն փոխակերպման մեջ» մենագրության համահեղինակ», որը տպագրվել է Իտալիայում՝ Եվրամիության «Տեխնիկական Աջակցություն ԱՊՀ-ին» (TACIS) ծրագրի հետ համագործակցության շրջանակում։